

«Բուսաբանական այգու ընկերներ» բարեգործական ՀԿ-ն հիմնադրվել է 2022թ.-ին ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի մի շարք աշխատակիցների հետ և գործունեության հիմնական նպատակն է աջակցել Երևանի, Սևանի և Վանաձորի բուսաբանական այգիների զարգացմանը: Անդամավճարների, նվիրատվությունների և դրամաշնորհների միջոցով կազմակերպությունը իրականացնում է տարաբնույթ ծրագրեր և միջոցառումներ:
ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը ( հիմնադրվել է 1938թ.) և նրա կառուցվածքային ստորաբաժանումներ՝ Երևանի, Սևանի և Վանաձորի բուսաբանական այգիները բույսերի կենսաբազմազանության հետազոտման և պահպանման ոլորտում եզակի և ինքնատիպ գիտական հաստատություն է: Երևանի բուսաբանական այգին զբաղեցնում է շուրջ 80 հա տարածք, այն ոչ միայն Երևանի ամենամեծ կանաչ գոտին է, այլ նաև գիտակրթական վայր, որտեղ մենք ներկայացնում ենք աշխարհի տարբեր անկյուններից ներմուծված բույսերը: