HFC Armenia – Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ seo.alt.cover
HFC Armenia – Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ

Հայաստանի Երեխաների Առողջության Հիմնադրամը, համագործակցելով միջազգային առաջատար կլինիկաների ու բժիշկների հետ, օգնում է երեխաներին անհրաժեշտ բուժումը կազմակերպել հայաստանյան եւ արտասահմանյան լավագույն բուժհաստատություններում:

Հիմնադրամն օգնում է ոլորտի բուժհաստատությունների վերազինմանը եւ արդիականացմանը, բուժաշխատողների վերապատրաստման ֆինանսավորմանը եւ կազմակերպմանը:

Հիմնադրամն օգնում է երեխաներին, որոնք ունեն.

1) մանկական քաղցկեղ եւ արյան խնդիրներ,

2) երիկամի եւ լյարդի փոխպատվաստման կարիք,

3) քրոնիկ շնչառական խնդիրներ,

4) իմունային համակարգի խանգարումներ,

5) կյանքին վտանգ սպառնացող այլ հիվանդություններ: