Շտապիր դեպի բարին seo.alt.cover
Շտապիր դեպի բարին

Մեր մասին

«Շտապիր դեպի բարին» հիմնադրամը գաղափարակիցների թիմ է՝ միավորված մեկ ընդհանուր նպատակով․ ստեղծել համայնք՝ օգնելու հայ երեխաներին Հայաստանում և նրա սահմաններից դուրս: «Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամը ավելի քան 10 տարի աջակցում է Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող երեխաներին՝ կրթության, առողջապահության, սոցիալական և հոգեբանական ոլորտներում:

Մեր առաքելությունը

Երեխաներին տալ առողջ, ամուր ու երջանիկ ապագայի հնարավորություն։

Մեր նախագծերը

Հզոր կրթություն․ մեր կրթական ծրագրերի շրջանակներում իրականացնում ենք տարբեր միջոցառումներ, որոնք նպաստում են երեխաների զարգացմանը, աշխարհայացքի ընդլայնմանը, զարգացնում են ճկուն մտածելակերպ և օգնում արագ ադապտացվել արդի աշխարհի արագընթաց փոփոխություններին:

Առողջ ապագա․ ծրագրի շրջանակներում աջակցում ենք մինչև 18 տարեկան երեխաներին, ովքեր ունեն տարբեր առողջական խնդիրներ։ 

Սոցիալական բարելավում․ ծրագրի շրջանակներում աջակցում ենք սոցիալապես անապահով ընտանիքներին՝ սննդով, հագուստվ, գյուղատնտեսական և տեխնիկական պարագաներով, որոնք կօգնեն ոտքի կանգնել ընտանիքներին։ 

Անսպառ ժպիտներ․ մեր ամենասիրելի ծրագրերից մեկն է, որի շրջանակներում փորձում ենք իրականություն դարձնել երեխաների երազանքներն ու ցանկությունները։ 

Ընդունե՛ք բարության ուժը․ դարձնե՛ք աշխարհն ավելի առողջ և երջանիկ։