Slide 1

Նախագծի մասին

«Քան» ակադեմիան համաշխարհային կրթական անվճար առցանց հարթակ է, որը տրամադրում է կրթական նյութեր թե՛ ինքնակրթությամբ զբաղվող ցանկացած անձի, թե՛ դպրոցներում և այլ կրթական հաստատություններում սովորողներին։ «Այբ» կրթական հիմնադրամը տեղայնացնում է այդ նյութերը և դրանք ավելի հասանելի դարձնում հայ երեխաների և ուսուցիչների համար։

Հարթակի գործիքները հնարավորություն են տալիս բացահայտելու սովորողների գիտելիքային բացերը և իրականացնելու անհատականացված, աշակերտակենտրոն փոխգործուն կրթություն։

Շուրջ 5 տարի է՝ «Այբ» հիմնադրամը տեղայնացնում է միջազգային առաջատար կրթական հարթակի՝ «Քան» ակադեմիայի նյութերը՝ դրանք ավելի հասանելի դարձնելով Հայաստանի և Արցախի ուսուցիչների և աշակերտների համար։

Այսօր «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակն ունի հետևյալ ցուցանիշները.

 

 

Սովորողները նյութերն ուսումնասիրում են իրենց ցանկալի արագությամբ՝ սկզբում լրացնելով բացերը և աստիճանաբար ավելի արագ սովորելով։ Հարթակն առաջարկում է ինքնակրթություն գործնական ու խաղային վարժությունների, տեսանյութերի միջոցով։

«Քան» հարթակի նյութերը համարվում են համաշխարհային մակարդակի կրթական ռեսուրս ամբողջ աշխարհում։

CodeSignal-ի համահիմնադիր Տիգրան Սալոյանն ասում է․

«Երբ ես MIT-ում կենսաբանություն էի անցնում, MIT-ի դասախոսի դասավանդած կենսաբանությունը չէի հասկանում։ Ու ես «Քան» ակադեմիայով լսում էի Սալման Քանի կենսաբանության դասախոսությունը»։

● Ավանդական կրթության արդյունավետ լրացում՝ հիբրիդային ուսուցման արդի մեթոդների ու փորձի կիրառմամբ

● Հասցեականություն՝ աշակերտի գիտելիքային բացերի վերհանմամբ և անհատական ուսուցման պլանով՝ բարելավելով նրա առաջադիմությունը

● Երեխաների առաջադիմությանը հետևելու հնարավորություն

● Նրանց հետաքրքրությունները բացահայտելու գործիք

● Կրթությունը ժամանցի և առօրյայի մաս դարձնելու միջոց

 

 

Հետազոտությունները ցույց են տալիս, որ հեռավար ուսուցման պարագայում աշակերտների և ուսուցիչների 96%-ին հասանելի է համացանցային կապը, սակայն որակյալ առցանց անվճար ռեսուրսներն անհասանելի են։

Մարզերի որոշ համայնքների դպրոցներում կա ուսուցիչների խնդիր, անգամ կան համայնքներում դպրոցներ, որտեղ մեկ ուսուցիչը ստիպված է լինում դասավանդել մի քանի առարկա՝ հավանաբար դրանցից որևէ մեկում թերանալով։ 

Ուստի «Քան» ակադեմիան կարող է ուսուցիչներին տրամադրել հնարավորություն զարգացնելու իրենց գիտելիքները և ծանոթանալու կրթական նորագույն մեթոդաբանությանը։

 

Մեր աջակիցները

Elena

Elena

Երեկ
$50
Anonymous

Anonymous

1 օր առաջ
$23