Slide 1

Նախագծի մասին

Մոտ 6 տարի առաջ ծնվեց մի երազանք՝ ստեղծել մի յուրահատուկ կենտրոն Հայաստանում, որտեղ ապաստարան կստանան դրսում մնացած մայրիկները, կմատուցվեն անվճար վերականգնողական թերապիաներ և կիրագործվեն բազմաթիվ բարի գործեր: Այդպես սկսեց իր ճանապարհը Ջրվեժում գտնվող "Բարի տնակ" ներառական կենտրոնը, որն իրականություն դարձավ հարյուրավոր մարդկանց նվիրատվություններով:

Կենտրոնի առաջին հարկում կան հետաքրքիր սենյակներ, որոնց դռները բացում են տարեկան 300-ից ավելի երեխաներ:

Կախարդական դռներն այն երեխաների համար են, ովքեր ունեն առողջական խնդիրներ և հատուկ մասնագետների աջակցման կարիք: Չէ՞ որ առողջական խնդիր կամ հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքում կարևորագույն դեր է խաղում մասնագետների հետ շարունակաբար աշխատանքը: Յուրաքանչյուր երեխա պահանջում է անհատական մոտեցում, զարգացման պլան և լիքը սեր:

Սակայն կա մեծ խնդիր՝ երեխաների ծնողները միշտ չէ, որ կարող են թույլ տալ մշտապես հաճախել այս կամ այն մասնագետի մոտ և վճարել ծառայությունների դիմաց: Իսկ "Բարի տնակում" թերապիաները /լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի ծառայություն, ֆիզիոթերապիա և բուժական մերսում, արտ-թերապիա, նկարչաթերապիա, կավաթերապիա և այլն/:անվճար են, սակայն կա մասնագետների աշխատավարձները հոգալու կարիք, ինչը իրականացվում է բարի մարդկանց նվիրատվությունների շնորհիվ:

Մենք, իհարկե, շատ կցանկանայինք ունենալ կախարդական փայտիկ և մի պարապմունքի ընթացքում երեխաներին նվիրել ակնկալված արդյունքը, սակայն իրականության մեջ առաջ ենք շարժվում կամաց-կամաց: Կարևորը այն երջանկությունն է, երբ հասնում ենք այդ պահին դրված նպատակին և տեսնում առաջին քայլերը, հնչյունները, բառերը, շարժումները և այլն:

Մենք անմնացորդ նվիրվում ենք գործին, ունենք տարիների փորձ ունեցող մասնագիտական թիմ, սակայն չունենք ֆինանսական միջոցներ, որպեսզի շարունակենք օգնել մեր երեխաներին: Բայց մենք ունենք ձեզ բոլորիդ, ովքեր անտարբեր չեն: Եւ հավատում ենք՝ միասին կկարողանանք հաղթահարել բոլոր խոչընդոտները:

 

 

Մեր աջակիցները

Дарья Коновалова

Дарья Коновалова

Այսօր
$10
Anonymous

Anonymous

8 օր առաջ
$25
Anonymous

Anonymous

2 ամիս առաջ
$20
$10+$10
Anonymous

Anonymous

1 տարի առաջ
$10
Геворк

Геворк

1 տարի առաջ
$10